«Տեսա, բայց ի՞նչ անեմ». հանդիպակացով երթևեկող «ոսկի» համարանիշերով Toyota-ն ոստիկանը «չտեսնելու է տալիս»
![]() Համացանցում տարածվող տեսանյութը պատկերում է, թե ինչպես է Toyota մակնիշի՝ 001 AO 01 համարանիշերով մեքենան դուրս եկել հանդիպակաց գոտու երրորդ գիծ, ապա տեսնելով, որ դիմացի մեքենան իրեն համառորեն ճանապարհ չի տալիս և դեռ մի բան էլ՝ նկարահանում է, վտանգավոր մանյովր կատարելով վերադասավորվում է հանդիպակաց գոտու երկրորդ գծում ու շարունակում ճանապարհը: Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին, ժամը 17:50-ի սահմաններում, Նալբանդյան փողոցի վրա: Ֆեյսբուքյան խմբերից մեկի օգտատեր Հասմիկ Վարդանյանն էլ նույն մեքենայի վերաբերյալ հետևյալ գրառումն է արել. «էս մեքենան հանդիպակացի առաջին գծով, կարմիր լույսով խաչմերուկն անցավ։ Կանգնել եմ, խաչմերուկի ոստիկանին հարցնում եմ. Ֆեյսբուքան օգտատերերը նաև պարզել են, որ միևնույն պետհամարանիշերով Toyotan 2015 թվականին ենթարկվել է շղթայական վթարի: Այդ ժամանակ դրա վարորդն է եղել 19-ամյա Դավիթ Դավթյանը: Հավելենք, որ այս գրառումներին ծանոթանալուց հետո ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ առավոտյան այս հարցը կլուծվի, տեսանյութն արդեն իսկ հիմք է կարգազանց վարորդին պատժելու համար: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54


