Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Գաբրիել Ղազարյանը հայտարարություն է տարածել

566
Կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ., 00:50
Գաբրիել Ղազարյանը հայտարարություն է տարածել

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը հայտարարություն է տարածել․ «Ցավոք՝ սուտ, չճշտված, բամբասանքների մակարդակի տեղեկատվություն տարածելը մերօրյա լրատվական դաշտում նորություն չէ, որոնցից մեկը այսօրվա «Ժամանակ» թերթի հրապարակումն էր։ Հիշեցման կարգով փաստեմ, որ զրպարտանք և հերյուրանք տարածելու համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն: Եվ ուրեմն՝ խորհուրդ եմ տալիս բոլոր լրատվամիջոցներին այսուհետ կշռադատված հրապարակումներ կատարել:
Ի գիտություն «Ժամանակ» թերթի և նրա ընթերցողների՝ ոչ մի նմանատիպ էժանագին դեզինֆորմացիա չի կարող վնասել Հայաստանի Հանրապետության գործող կառավարության հեղինակությանը:
Ավելի լրջամիտ հանրությանը տեղեկացնեմ, որ իմ ղեկավարած գերատեսչությունում Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ չի իրականացրել: Վստահ եմ, որ ստուգում լինելուց հետո էլ, ի հեճուկս նմանատիպ հնարքների սիրահարների, պետական միջոցների վատնման փաստ չի արձանագրվի: Համենայն դեպս, կոնկրետ իմ ղեկավարման ժամանակահատվածի և անձամբ իմ՝ որպես նախարար կատարած ամեն քայլի համար միանշանակ պատասխանատու եմ»: