Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղարը հերքել է տարածված լուրերը

348
Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ., 16:50
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղարը հերքել է տարածված լուրերը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը հերքել է այսօր տարածված լուրերն այն մասին, որ նախարարությունում բազմամիլիոնանոց չարաշահումներ են հայտնաբերվել․ «Որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար պաշտոնապես հայտարարում եմ, որ «Ժամանակ» օրաթերթի «Բազմամիլիոնանոց թալան՝ սպորտի նախարարությունում» վերնագրով հոդվածում բերված որևէ փաստ չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ չի իրականացրել, և, բնականաբար, թերթի գրած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ «Ժամանակ»-ի իմ գործընկերները ճիշտ կանեն պահպանեն լրագրողական պրոֆեսիոնալիզմը՝ ճշտելով ունեցած տեղեկատվությունը, ինչը շատ հեշտ կարելի էր անել հարցում ուղարկելով նախարարությանը»։