Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Արամ Ոսկանյանը մեկնում է Բելգիա

372
Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ., 13:45
Արամ Ոսկանյանը մեկնում է Բելգիա

Դեկտեմբերի 16-ին «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը մեկնում է Բելգիա, որտեղ մինչև դեկտեմբերի 23-ը վերապատրաստում կանցնի «Սենտ Թրույդեն» ակումբում:

Ծրագրի շրջանակներում մեր մարզիչը կծանոթանա բելգիական ակումբի ենթակառուցվածքներին, ակադեմիայի աշխատանքին, պատանեկան և գլխավոր թիմերի մարզումային գործընթացին:

Միևնույն ժամանակ, Արամ Ոսկանյանը ներկա կգտնվի «Սենտ Թրույդենի» երկու հանդիպումների՝ «Գենտ»-ի (Բելգիայի գավաթ, դեկտեմբերի 18) և «Կորտրեյկ»-ի (Բելգիայի առաջնություն, դեկտեմբերի 22) դեմ:

Ճապոնական DMM ընկերությանը պատկանող «Սենտ Թրույդեն» ակումբն ընթացիկ առաջնության 18 տուրերից հետո ընթանում է 5-րդ հորիզոնականում:

Թիմի գլխավոր մարզիչն է 56-ամյա բելգիացի Մարկ Բրիսը, ով ժամանակին աշխատել է նաև Հոլանդիայում և Սաուդյան Արաբիայում:

1924 թվականին հիմնադրված ակումբն իր տնային հանդիպումներն անցկացնում է 14.600 հանդիսականի համար նախատեսված «Ստայեն» մարզադաշտում: