Սիմոն Մարտիրոսյանը՝ տարվա լավագույն երիտասարդ մարզիկ
Երեկ անցկացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018» ծրագրի եզրափակիչ փուլը: Եզրափակիչ միջոցառմանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, փոխնախարարներ, զինվորականներ, այլ հյուրեր: Մրցանակակիրները որոշվել են միջոցառման մասնակիցների առցանց քվեարկությամբ՝ յուրաքանչյուր անվանակարգում նախնական ընտրությունն անցած 3 թեկնածուներից: «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018»-ի մրցանակակիրներ են դարձել՝ «Երիտասարդ գիտնական» անվանակարգում՝ Արմեն Գյուրջինյանը, «Երիտասարդ բժիշկ» անվանակարգում՝ Դավիթ Պարյանը, «Երիտասարդ բնապահպան» անվանակարգում՝ Դիանա Եղյանը, «Երիտասարդ գյուղատնտես» անվանակարգում՝ Սերյոժա Կոտոլկյանը, «Երիտասարդ աշխատող» անվանակարգում՝ Արթուր Նաջարյանը, «Երիտասարդ գործարար» անվանակարգում՝ Տաթև Մուրադյանը, «Երիտասարդ մարզիկ» անվանակարգում՝ Սիմոն Մարտիրոսյանը, «Երիտասարդ մշակութային գործիչ» անվանակարգում՝ Սերգեյ Սմբատյանը, «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգում՝ Արփի Կոջոյանը, «Տարվա երիտասարդ» անվանակարգում՝ Գրիգոր Դաշտոյանը, իսկ «Հայրենիքի երիտասարդ պաշտպան» անվանակարգում՝ առանց քվեարկության հաղթող են ճանաչվել բոլոր թեկնածուները՝ ապրիլյան պատերազմի մասնակիցներ Գևորգ Մանուկյանը, Ավետիս Զարգարյանը և Դանիել Դավթյանը: Տարվա «Երիտասարդ աշխատող» ճանաչված Արթուր Նաջարյանին մրցանակը հանձնել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը, իսկ տարվա «Երիտասարդ մարզիկ» անվանակարգում հաղթող ճանաչված Սիմոն Մարտիրոսյանն իր մրցանակը ստացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանից: |
Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12021.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
15920.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
16920.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13619.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13519.04.2024, 11:00«Մարզադաշտի հանդերձարանում «Բաքսի» է տեղադրվել, սակայն այնտեղ էլեկտրական հոսանք, բնական գազ չկա». Ոսկան Սարգսյան
69717.04.2024, 05:24