ՖԻՖԱ-ի Տրանսֆերների համադրման համակարգի սեմինար՝ Ֆուտբոլի ակադեմիայում
![]() Դեկտեմբերի 14-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, անցկացվեց ՖԻՖԱ-ի Տրանսֆերների Համադրման Համակարգի (ՏՀՀ) սեմինար-պարապմունք, որին ներկա էին Հայաստանի առաջնության Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբների ՏՀՀ պատասխանատուները: Սեմինարը կազմակերպվել էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից և նվիրված էր ՏՀՀ համակարգում տեղ գտած փոփոխություններին ու նորամուծություններին, ակումբների ՏՀՀ պատասխանատուների վերապատրաստմանը, ինչպես նաև միջազգային տրանսֆերների իրականացման գործընթացի ուսումնասիրությանը: Սեմինարը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի մասնագետ, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ՏՀՀ պատասխանատու Նունե Սարգսյանը: Սեմինարի ընթացքում Ն. Սարգսյանը և «Շիրակ» ակումբի ՏՀՀ պատասխանատու Ռուբեն Հակոբյանն ակումբների ներակայացուցիչներին փոխանցեցին 2018թ. հոկտեմբերի 11-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացած ՖԻՖԱ ՏՀՀ սեմինարի ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունն ու նորամուծությունները, ինչպես նաև ՏՀՀ համակարգի գործառույթներին նվիրված հատուկ ուղեցույցները: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
