Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

24-ժամյա ջրանջատում Դիլիջանում. անձրևները պղտորել են մատակարարվող ջուրը

548
Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ., 21:05
24-ժամյա ջրանջատում Դիլիջանում. անձրևները պղտորել են մատակարարվող ջուրը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ տեղացած հորդ անձրևների պատճառով պղտորվել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքին ջուր մատակարարող գետերի ջրերը: Տեղի ջրի մաքրման կայանը տեխնիկապես ի վիճակի չէ ապահովել ջրի պահանջվող որակը:

Ստեղծված իրավիճակում, առաջնային համարելով սպառողների առողջության ապահովումը, Վեոլիա ջուր ընկերությունը ստիպված է ս.թ. դեկտեմբերի 13-ին ժամը 18։00-ից մինչև դեկտեմբերի 14-ը ժամը 18։00-ն դադարեցնել Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը: Ձեռնարկվում են միջոցներ արդեն առաջիկայում տասնամյակներ շարունակ Դիլիջանում առկա ջրի որակի խնդրի արմատական լուծման համար: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։