Մշակույթի նախարարությունն արձագանքել է Զառա Մխեյանի՝ Լիլիթ Մակունցի հասցեին հնչեցրած մեղադրանքներին
![]() Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 25-ին կայացած «Ախթամար» սառցե շոուի պրոդյուսեր Զառա Մխեյանը շոուից օրեր անց իր դժգոհությունն էր հայտնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի և ՀՀ մշակույթի նախարարությունների վերաբերմունքից։ Նա մասնավորապես նշել էր, որ նախարարների պաշտոնակատարները չեն արձագանքել իրենց հրավերներին և ներկա չեն գտնվել շոուի համաշխարհային շրջագայության պրեմիերային։ Մխեյանը մեղադրանքներ էր հնչեցրել Մշակույթի նախարարի պաշտոնակատարի հասցեին՝ նրա չներկայանալը որակելով մասնագիտական անտեղյակություն և վարվելակերպի տարրական կանոնների բացակայություն․ «Մեծ ցավով շեշտադրում եմ ՀՀ մշակույթի նախարարության և այն գլխավորող վայ նախարարի հարցը, ով լինելով երկրի մշակույթը ներկայացնողն ու կրողը, չի գիտակցում նույնիսկ այն տարրական պատասխանատվությունը, որ պետք է ունենա այդ ոլորտի հանդեպ: Մարդ, ով չի ընկալում նման միջոցառման կարևորությունը, որ այն առնվազն պետք է տարրական ուշադրության արժանանար նախարարության կողմից (քավ լիցի, չեմ խոսում որևէ աջակցության մասին), կամ գոնե «պատվեր» իր ներկայությամբ: Հուսով եմ, չակերտների իմաստը գոնե կհասկանա: Էլ չեմ խոսում բազմաթիվ անպատասխան թողնված նամակների մասին, որոնցով դիմել էինք այս միջոցառման շրջանակներում: Այսինքն այստեղ խոսքը գնում է ոչ միայն մասնագիտական բացարձակ անտեղյակության, այլև գործարար վարվելակերպի տարրական կանոնների բացակայության մասին»,- նշել էր Մխեյանը (խմբ․՝ հատված նրա խոսքից)։ Եթե ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի վերաբերյալ ակնհայտ է, որ շոուի կազմակերպիչների հետ պայմանավորվածությունը ձեռք է բերել նախկին նախարար Լևոն Վահրադյանը, այդ պատճառով էլ Ղազարյանը չի մասնակցել միջոցառմանը, ապա ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի՝ պրեմիերային չներկայանալու պատճառները պարզելու համար MAMUL.am-ը հարցում էր ուղարկել նախարարություն։ Նախարարին ուղղված մեր հարցմանը պատասխանել է նախարարության գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանը։ Նա նշել է, որ Լիլիթ Մակունցը չի մասնակցել սառցե շոուի պրեմիերային՝ աշխատանքային զբաղվածության պատճառով՝ ավելացնելով, որ հուլիսի 30-ին նախարարի տեղակալ Ն․ Ղարիբյանը հանդիպում է ունեցել Իրինա Սլուցկայայի և Զառա Մխեյանի հետ։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր բովանդակությամբ նամակ-դիմում հղել մշակույթի նախարարություն, որն այդպես էլ չի ուղարկվել։ ![]() |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54

