Պարզաբանում` նվիրատվությամբ ավտոմեքենաներ տրամադրելու դեպքում եկամտային հարկի հաշվարկման վերաբերյալ
![]() Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների՝ այլ ֆիզիկական անձանց նվիրատվությամբ տրամադրելու դեպքում եկամտային հարկի հաշվարկման հարցերի վերաբերյալ: «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, որպես հարկային վարչարարություն իրականացնող մարմին, օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելով ծանուցել է հարկային տարվա ընթացքում երկու և ավելի ավտոմեքենաներ ձեռք բերած և օտարած ֆիզիկական անձանց՝ իրենց հարկային պարտավորությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածները: Այսպես, ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ հարկային տարվա ընթացքում ավտոմեքենաների երկրորդ կամ ավելի թվով օտարումը, եթե այդ ավտոմեքենաների (առաջին, երկրորդ կամ ավելի թվով) և ձեռքբերումը, և օտարումը տեղի են ունեցել նույն հարկային տարվա ընթացքում, համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում: Նույն կետի «դ» ենթակետի համաձայն՝ եթե ավտոմեքենան օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ ավտոմեքենայի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա ավտոմեքենայի օտարման գին է համարվում օտարման օրվա դրությամբ դրա շուկայական գնի 80 տոկոսը: Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 54-րդ կետին համապատասխան՝ օտարումը մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի և (կամ) աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն է կամ ծառայության մատուցումը որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց: Միաժամանակ, մինչև 01.07.2018թ. օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով սահմանված եկամուտների մասով եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում էր (հարկի հաշվարկը կատարվում էր) հաշվառման դրամարկղային մեթոդով, իսկ 01.07.2018թ.-ից վերոնշյալ եկամուտների մասով եկամտային հարկի հաշվարկը կատարվում է հաշվառման հաշվեգրման մեթոդով՝ համաձայն 21.06.2018թ. ՀՕ-338-Ն օրենքով կատարված փոփոխությունների: Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ հաշվառման հաշվեգրման մեթոդը նշանակում է, որ հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է՝ ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից՝ անկախ հատուցումների ստացման կամվճարումների կատարման պահից: Հետևաբար՝ եթե ֆիզիկական անձի կողմից նույն հարկային տարվա ընթացքում ձեռք են բերվում և օտարվում երկու և ավելի թվով ավտոմեքենաներ, ապա այդ ավտոմեքենաների երկրորդ և ավելի թվով օտարումը (այդ թվում՝ նվիրատվությամբ) օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում, և ենթակա է հարկման եկամտային հարկով՝ 20 տոկոս դրույքաչափով, իսկ հարկման բազան որոշվում է ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան: Մինչև 01.07.2018թ. ֆիզիկական անձի կողմից նույն հարկային տարվա ընթացքում ավտոմեքենաները անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց նվիրատվությամբ տրամադրելու դեպքում եկամտային հարկի պարտավորություն չէր առաջանում, քանի որ հաշվառման դրամարկղային մեթոդի կիրառման հիմքերի բացակայությամբ պայմանավորված՝ ֆիզիկական անձի մոտ եկամուտ չէր ձևավորվում: Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն օրենսդրական լուծումների ճանապարհով, որը չի գտնվում ՊԵԿ-ի լիազորությունների շրջանակում»: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
