Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն նավթային երկրների աշխարհի առաջնությանը

429
Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ., 17:20
Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն նավթային երկրների աշխարհի առաջնությանը

Ռուսաստանի Խանտի-Մանսիսկ քաղաքում մեկնարկում է նավթային երկրների աշխարհի առաջնությունը, որին հրավեր է ստացել նաև Հայաստանի հավաքականը, որը հանդես կգա 5 բռնցքամարտիկով: Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Պողոսյանն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Այսօր՝ մրցումային առաջին օրը ռինգ դուրս կգան Հայաստանը ներկայացնող 4 մարզիկները, բացառությամբ՝ Արման Դարչինյանի: