Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Հայտնի է Կարո Մուրադի առաջիկա մենամարտի օրը

246
Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ., 13:50
Հայտնի է Կարո Մուրադի առաջիկա մենամարտի օրը

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադի առաջիկա մենամարտը կկայանա դեկտեմբերի 15-ին՝ Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Նրա մրցակիցը կլինի շվեդ Սվեն Ֆորնլինգը։ Մուրադը կպաշտպանի կիսածանր քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին, որը Կարոն նվաճել է մարտի 24-ին՝ նոկաուտով հաղթելով ամերիկացի Թրևիս Ռևեսին։