Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Շոգը կարող է խանգարել Տոկիո-2020-ի ժամանակացույցին

286
Երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ., 00:25
Շոգը կարող է խանգարել Տոկիո-2020-ի ժամանակացույցին

Տոկիո-2020 օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ՄՕԿ-ին առաջարկել է օլիմպիական տարում ավելի շուտ անցնել ամառային ժամանակացույցի, որպեսզի շոգի ներգործությունը մասնակիցների և մարզասերների վրա հնարավորինս նվազեցվի: ՄՕԿ–ի համակարգող հանձնաժողովը նշել է, որ մարաթոնյան վազքը, սպորտային քայլքը և նմանատիպ այլ մրցումները պետք է սկսել վաղ առավոտյան, նախապես հայտարարված ժամը 7։00 –ի փոխարեն ժամը 5։30–ին: Նախատեսվում է նաև երեկոյան մրցահերթի մրցումները ավելի ուշ սկսել: Վերջնական որոշումը պետք է կայացնեն համապատասխան մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները: