Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է Լիբերտադորեսի գավաթակիրը

184
Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ., 12:15
Հայտնի է Լիբերտադորեսի գավաթակիրը

Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում երեկ ուշ երեկոյան կայացել է Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչ պատասխան հանդիպումը՝ «Ռիվեր Փլեյթ»-ի և «Բոկա Խունիորս»-ի միջև: Հանդիպումն ավարտվե է լրացուցիչ ժամանակում՝ «Ռիվեր Փլեյթ»-ի հաղթանակով՝ 3:1 հաշվով: Նշենք, որ «Ռիվեր Փլեյթ»-ի և «Բոկա Խունիորս»-ի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Պատասխան հանդիպումը պետք է տեղի ունենար նոյեմբերի 24-ին՝ Բուենոս-Այրեսում, սակայն այն չի կայացել՝ երկրպագուների անկարգությունների պատճառով: