Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մուսալեռում փայտի վառարանի պայթունից 42-ամյա տղամարդ է մահացել

435
Ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ., 20:30
Մուսալեռում փայտի վառարանի պայթունից 42-ամյա տղամարդ է մահացել

Դեկտեմբերի 6-ին, ժամը 19.10-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ Մուսալեռ գյուղի տներից մեկում փայտի վառարան է պայթել և մարդ է մահացել: Նույն օրը ժամը 19.55-ին ևս մի հաղորդում է ստացվել, որ «այրվածք առաջին, երկրորդ աստիճանի, դեմքի մարմնի աջ կեսի» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1957 թ. ծնված Ազատուհի Ա.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.40-ի սահմաններում, տանը, չպարզված հանգամանքներում, ինքնաշեն պատրաստված վառարանի պայթելու հետևանքով 1976 թ. ծնված Սարգիս Հաջաթյանը տեղում մահացել է, իսկ Ազատուհի Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: