Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

30 տարի անց բրիտանացի փրկարարները վերադարձել են Սպիտակ. BBC-ի անդրադարձը

4755
Ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ., 11:50
30 տարի անց բրիտանացի փրկարարները վերադարձել են Սպիտակ. BBC-ի անդրադարձը

Սպիտակի գերեզմանոցում՝ տապանաքար տապանաքարի հետևից, ընտանիք ընտանիքի հետևից, և բոլորը մահվան միևնույն ամսաթվով՝ 1988թ. դեկտեմբերի 7: Օր, երբ տեղի ունեցավ երկրաշարժը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մենք հնարավորություն տվեցինք մարդկանց գոնե հուղարկավորել իրենց հարազատներին»,- ասում է Հայաստան վերադարձած բրիտանացի փրկարար Ռեջի Բերին՝ նայելով տապանաքարերին:

բրիտանացի փրկարար Ռեջի Բերին
բրիտանացի փրկարար Ռեջի Բերին

«30 տարի առաջ նա իր հրշեջ ընկերների հետ եկավ Հայաստան, որպեսզի օգնի մարդկանց, սակայն նրանց բաժին հասան միայն դիեր, շատ դիեր: 1988թ. դեկտեմբերի 7-ին Սովետական միության փրկարարական խումբը շտապեց Հայաստան: Նրանց թվում էին նաև 23 հրշեջներ անգլիական Լանքաշիր կոմսությունից՝ հրամանատար Փոլ Բյորնսի և հրշեջ Ռեջի Բերիի գլխավորությամբ: Նրանք այսօր կրկին Սպիտակում են»,- գրում է BBC-ն:

30 տարի անց բրիտանացի փրկարարները վերադարձել են Սպիտակ
30 տարի անց բրիտանացի փրկարարները վերադարձել են Սպիտակ

«1988թ. դեկտեմբերի 7-ին 19 րոպեում մինչև կեսօր տեղի ունեցավ սարսափելի երկրաշարժը. այն ոչնչացրեց Սպիտակ քաղաքն ու փլուզեց հազարավոր շենքեր հարևան քաղաքներում: Երկրաշարժը սպանեց ավելի քան 25 հազար մարդու Սպիտակում, Կիրովականում (ներկայում՝ Վանաձոր), Լենինականում (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավանում և այլ քաղաքներում ու գյուղերում: ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովն այդ պահին այցով ԱՄՆ-ում էր: Նա կոչ արեց արևմտյան երկրներին օգնել սովետական Հայաստանին»,- հիշեցնում է հեռուստաալիքը:

30 տարի անց բրիտանացի փրկարարները վերադարձել են Սպիտակ
30 տարի անց բրիտանացի փրկարարները վերադարձել են Սպիտակ

30 տարի անց բրիտանացի փրկարարները վերադարձել են Սպիտակ
30 տարի անց բրիտանացի փրկարարները վերադարձել են Սպիտակ

«Միանգամայն անսովոր էր այն, որ Գորբաչովը միջազգային օգնության կոչ արեց, այն, որ արևմտյան փրկարարները հրավիրվեցին Սովետական միություն: Կարծում եմ՝ տեղաբնակները ևս ցնցված էին»,- հիշում է Փոլ Բյորնսը:

բրիտանացի փրկարար Փոլ Բյորնսը (աջից)
բրիտանացի փրկարար Փոլ Բյորնսը (աջից)

Իռլանդացի Բյորնսն ու այլ անգլիացիներ հավաքվեցին 2 օրում, տեխնիկա, բնականաբար, ունեին, ինչպես նաև ուտելիք, տաք հագուստ, փրկարարական իրեր:

«Իհարկե, մենք գալիս էինք՝ փրկելու մարդկանց: Սակայն երբ մենք հասանք, ակնհայտ էր, որ երկրաշարժի հզորության և ճանապարհին ուշացումների պատճառով մենք գալիս ենք՝ որոնելու մարդկանց մարմինները: Այդ օրերին Սպիտակում սարսափելի ցուրտ էր, և մենք հասկանում էինք, որ փլատակների տակ մարդիկ կան, և որ քիչ շանսեր այդ պայմաններում ողջ մնալու»,- հիշում է Ռեջի Բերին:

«Սակայն հույսը վերջում է մահանում: Լինում էին դեպքեր, երբ մարդկանց հանում էինք փլատակներից նույնիսկ 24 օր անց... Եվ այդ իսկ պատճառով հուսադրվում ես, որ ինչ-որ մեկին ողջ կգտնես»,- ասում է Փոլ Բյորնսը:

բրիտանացի փրկարար Փոլ Բյորնսը
բրիտանացի փրկարար Փոլ Բյորնսը

«Մենք հուսահատված և ճնշված էինք»,- ավելացնում է Ռեջի Բերին:

Բրիտանացիները հատկապես հիշում են, թե ինչպես էին արժանապատվորեն իրենց դրսևորում սպիտակցիները, որոնց հարազատները մնացել էին փլատակների տակ:

«Դագաղներն ամենուր էին: Մենք նույնիսկ ճաշում էինք՝ նստած դագաղների վրա, և դա անարգանք չէր զոհվածների հանդեպ, այդ դժոխքում դա այդպես չէր ընդունվում: Պարզապես՝ չկար ոչինչ, որի վրա կարող էինք նստել: Մենք միայն մտածում էինք, որ կարող ենք մահանալ: Ծնողները խնդրում էին հանել իրենց երեխաներին, երեխաների մարմինները»,- հիշում են բրիտանացի փրկարարները:

Սպիտակում բրիտանացի իր ընկերներին դիմավորում է Սամվել Մաթոսյանը: Այժմ նա տեղի մշակույթի տան տնօրենն է, իսկ 30 տարի առաջ Սպիտակի դպրոցներից մեկի տնօրենն էր:

Սամվել Մաթոսյանը (աջից), դիմավորում է բրիտանացի փրկարարներին
Սամվել Մաթոսյանը (աջից), դիմավորում է բրիտանացի փրկարարներին

Սամվելը հիշում է՝ ինչպես առաջին անգամ տեսավ բրիտանացիներին: «Ես նրանց ուղեկցեցի և տարա դպրոցների և մանկապարտեզների փլատակներով, որպեսզի դուրս բերեին երեխաների մարմինները»,- ասում է Սամվելը:

Իսկ ավելի ուշ բրիտանացիները մարդասիրական օգնություն ուղարկեցին Սպիտակ:

«Բրիտանացիները Հայաստանին օգնում էին ոչ միայն մարդկանց փրկելու հարցում, այլ նաև իրենց հետ տնակներ և այլ նվերներ էին բերում: Նրանք Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Շվեյցարիայից և այլ երկրներից իրենց գործընկերների հետ ոչ միայն պարզապես օրինակ էին ծառայում, այլ նաև օգնում էին Հայաստանում կամավոր փրկարարական ջոկատներ ստեղծելու հարցում»,- գրում է BBC-ն:

Մովսես Պողոսյանն այժմ ղեկավարում է Հայաստանում Կարմիր Խաչի գերմանական ներկայացուցչությունը, իսկ 1988թ. նա 33-ամյա գիտնական-ֆիզիկոս էր: Այդ օրերին Մովսեսը շատերի նման օգնում էր մարդկանց:

Մովսես Պողոսյանը
Մովսես Պողոսյանը

«Մենք լավ պատրաստված էին պատերազմական դեպքերին, սակայն այս դեպքում չունեինք այն ուժերը, որոնք արագ կարձագանքեին: Նման կազմակերպություններ մենք չունեինք: Այդ երկրաշարժը հարված էր մեր երկրին: Այն հարված էր նաև «երկաթե վարագույրին»: Մենք հասկացանք, որ գերմանացիները, ֆրանսիացիները, բրիտանացիները, ամերիկացիները մեզ նման մարդիկ են, ովքեր ևս զգում են ցավը: Այդ երկրաշարժը կոտրեց մեր մտածելակերպը, մեր համոզումը, որ «երկաթե վարագույրից» այն կողմ թշնամիներ են»,- հիշում է Մովսեսը:

30 տարի անց բրիտանացի փրկարարները վերադարձել են Սպիտակ
30 տարի անց բրիտանացի փրկարարները վերադարձել են Սպիտակ