Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հայտնի է Եվրոպական երկրորդ խաղերի թալիսմանը

372
Երկուշաբթի, 03 դեկտեմբերի, 2018 թ., 15:25
Հայտնի է Եվրոպական երկրորդ խաղերի թալիսմանը

Բելառուսի մայրաղաքաք Մինսկում տեղի է ունեցել 2019 թ. հունիսի 21-ից 30-ն անցկացվելիք Եվրոպական երկրորդ խաղերի թալիսմանի շնորհանդեսը: Կազմկոմիտեն ստացել է ավելի քան 2 հազար տարբերակ: Ընտրվել է ուրախ, խորամանկ և ընկերասեր կենդանի՝ Լեսիկ աղվեսիկը: Այն խաղերի անբաժան մասն է լինելու և մրցումների բոլոր օրերին ուղեկցելու է մասնակիցներին: Լեսիկը պատկերված է կանաչ, սև, դեղին, կապույտ և կարմիր գույներով, որոնք խորհրդանշում են զարգացում և ներդաշնակություն, կարգապահություն, վճռականություն, կենսունակություն, ուժ և ավյուն:

Հիշեցնենք, որ խաղերի ծրագրում ընդգրկված է 15 մարզաձևի 23 մրցաձև: Չորս հազար մարզիկներ կպայքարեն մեդալի 200 հավաքածուի համար, իսկ 10 մարզաձևում կխաղարկվեն 2020 թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր: