Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ուկրաինան արգելել է Ռուսաստանից 16-60 տարեկան արական սեռի ներկայացուցիչների մուտքը

1685
Ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ., 13:00
Ուկրաինան արգելել է Ռուսաստանից 16-60 տարեկան արական սեռի ներկայացուցիչների մուտքը

Ուկրաինան արգելել է ՌԴ քաղաքացիների՝ 16-60 տարեկան արական սեռի ներկայացուցիչների մուտքն իր տարածք: Այս մասին, BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Նախօրեին հայտնի է դարձել, որ Ուկրաինայի սահմանային ծառայությունը որոշել է արգելել բոլոր օտարերկրացիների, առաջին հերթին, ռուսաստանցիների մուտքը Ղրիմ:

«Սահմանային անցակետերում ուժեղացված վերահսկողություն է սահմանվել: Արգելվել է ՌԴ քաղաքացիների՝ 16-60 տարեկան արական սեռի ներկայացուցիչների մուտքը»,- ասել է Ուկրաինայի սահմանային ծառայության ղեկավարը:

Արգելքի մասին Twitter-ի իր էջում գրել է նաև Պորոշենկոն: Նրա խոսքով՝ արգելքը սահմանվում է, որպեսզի Ռուսաստանն Ուկրաինայում «մասնավոր» բանակ չստեղծի:

Երեքշաբթի Ուկրաինայի նախագահը երկրում ռազմական դրություն սահմանելու մասին հրամանագիր էր ստորագրել: