Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Կոնկրետություն չկա». Ոսկան Սարգսյան

508
Շաբաթ, 24 նոյեմբերի, 2018 թ., 16:05
«Կոնկրետություն չկա». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանն այսօր երթի ժամանակ հայտարարել է, որ իրենք իրականացրել են քաղաքական հեղափոխություն, նույն կերպ իրականացնելու են տնտեսական հեղափոխություն, որը բարեկեցության նոր մակարդակի է բերելու մեր երկիրը: Հանրահավաքների, երթերի ժամանակ ելույթները նման են բաժակաճառերի, որոնցում ցանկությունները, պաթոսը շատ են, սակայն կոնկրետություն չկա: Խոստումներ տալը հեշտ է, դժվարը դրանք իրականացնելն է: Ն. Փաշինյանը տնտեսական հեղափոխություն ասելով երևի նկատի ունի ոչ թե տնտեսական կացութաձևի փոփոխություն, այլ՝ տնտեսական մեծ աճ: Սակայն միանգամից երբեք ոչինչ չի ծնվում: Չինաստանը ձախողեց տնտեսական մեծ թռիչքի քաղաքականությունը, սակայն հաջողեց էվոլյուցիոն զարգացման ճանապարհով աշխարհում առաջատար դառնալ: Բիզնես ներդնումները հեղափոխական աղմուկ չեն սիրում, այլ՝ կայուն, խաղաղ միջավայր»: