Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Կորել է Սասունիկ գյուղի 14-ամյա բնակիչը

464
Շաբաթ, 24 նոյեմբերի, 2018 թ., 11:10
Կորել է Սասունիկ գյուղի 14-ամյա բնակիչը

Նոյեմբերի 24-ին, ժամը 02:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 20:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչը՝ Դ. Գ-ն (14 տարեկան), դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հավանական դեպքի  վայր է  մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Որոնողական աշխատանքներն իրականացվել են գյուղի տարածքում. ժամը 03:35-ին ավարտվել են անարդյունք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: