Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է՝ երբ Մեսսին կվերադառնա Արգենտինայի հավաքական

316
Հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2018 թ., 14:40
Հայտնի է՝ երբ Մեսսին կվերադառնա Արգենտինայի հավաքական

Իսպանական ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ազգային հավաքական է վերադառնալու 2019 թվականի մարտին՝ Ամերիկայի գավաթի խաղարկության ընտրական փուլի հանդիպումներին մասնակցելու:

Հիշեցնենք, որ Մեսսին ԱԱ-2018-ին Արգենտինայի հավաքականի ձախողումից հետո չի միացել հավաքականին: Արգենտինայի հավաքականը առանց Մեսսիի 6 խաղ է անցկացրել՝ տոնելով 4 հաղթանակ, 1 հանդիպում ավարտելով ոչ-ոքի և 1 պարտություն կրելով: