Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Amazon-ում սխալմամբ օգտատերերի անձնական տվյալների արտահոսք է տեղի ունեցել

4281
Հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2018 թ., 11:20
Amazon-ում սխալմամբ օգտատերերի անձնական տվյալների արտահոսք է տեղի ունեցել

Amazon ինտերնետ-հսկայի օգտատերերի անձնական տվյալները հասանելի են դարձել տեխնիկական սխալի պատճառով, հաղորդում է CNBC հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ արտահոսքի հետևանքով հասանելի են դարձել օգտատերերի անձնական տվյալները, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդագրությունները:

Ընկերության խոսքով՝ արտահոսքը տեղի է ունեցել օգտատերերի մեղքով, և նրանք պարտավոր չեն լինի փոխել իրենց գաղտնաբառերը կամ ինչ-որ այլ գործողություններ կատարել:

CNBC-ի տեղեկություններով՝ հասանելի են դարձել նաև որոշ օգտատերերի անունները: Amazon-ում հայտնել են, որ խնդիրն արդեն լուծված է, սակայն չեն հստակեցրել օգտատերերի թիվը, որոնց տվյալները հասանելի են դարձել:

Նշենք, որ Amazon-ն աշխարհում ամենախոշոր ընկերությունն է, որն ինտերնետի միջոցով ծառայություններ և ապրանքներ է վաճառում: Այն 1994թ. հիմնել է Ջեֆ Բեզոսն, ով, Forbes-ի վարկածով, աշխարհի ամենահարուստ մարդն է: