Ցուկերբերգը մտադիր չէ լքել Facebook-ի ղեկավարի պաշտոնը
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը CNN-ի հետ զրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում լքել պաշտոնը՝ չնայած իր հասցեին հնչող բազմաթիվ քննադատություններին և օգտատերերի անվտանգության հետ կապված սկանդալին: «Նման ծրագրեր չկան»,- ասել է Ցուկերբերգը: Հիշեցնենք, որ ընկերության մի շարք ներդրողներ հանդես էին եկել Ցուկերբերգին պաշտոնաթող անելու առաջարկով: Նշենք, որ Ցուկերբերգը միաժամանակ զբաղեցնում է նաև Facebook-ի գործադիր տնօրենի պաշտոնը: Ամերիկյան լրատվամիջոցներն ավելի վաղ հոդված էին հրապարակել, ըստ որի՝ ընկերության ղեկավարությունն օպերատիվ միջոցներ չի ձեռնարկել՝ կանխելու ԱՄՆ-ի քաղաքական գործընթացներին միջամտության փորձերի մասին նյութերի տարածումը: Ամերիկյան լրատվամիջոցների պնդմամբ՝ Ցուկերբերգն ու Facebook-ի բարձրաստիճան պաշտոնյա Շերիլ Սենդբերգը թաքցրել են նման դեպքերն ու անտեսել դրանք: CNN-ի հետ զրույցում Ցուկերբերգը պաշտպանել է Սենդբերգին ու ասել. «Հպարտանում եմ մեր համատեղ աշխատանքով, որը կձգվի դեռ տասնամյակներ»: Ցուկերբերգը նաև խոստովանել է, որ սոցցանցում կան խնդիրներ, և որ քննադատություններն արդարացված են: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30