Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Արթուր Գևորգյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին՝ կենտրոնանալով բռնցքամարտի վրա

332
Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ., 17:00
Արթուր Գևորգյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին՝ կենտրոնանալով բռնցքամարտի վրա

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը հայտարարել է, որ չի մասնակցելու առաջիկա ԱԺ ընտրություններին և կենտրոնանալու է ֆեդերացիայի աշխատանքների վրա։

«Չեմ մասնակցելու ԱԺ ընտրություններին: Ոչ վաղ անցյալում դուրս եմ եկել ՀՀԿ-ից և ինձ պատիվ չի բերում մեկ այլ կուսակցությունից առաջադրվելը: Ավելի շատ ժամանակ կունենամ ֆեդերացիայի աշխատանքներով զբաղվելու համար, քանի որ առջևում նախաօլիմպիական և օլիմպիական տարի է: Քաղաքականության մեջ մի փոքր կպասիվանամ և ջանքերս կներդնեմ սպորտի մեջ»։