Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հարկ է քանդել Հայաստանի ճանապարհներին սարքված բազում «պառկած միլիցաները»». Ոսկան Սարգսյան

482
Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ., 03:10
«Հարկ է քանդել Հայաստանի ճանապարհներին սարքված բազում «պառկած միլիցաները»». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իշխանությունը պետք է կարողանա ոչ պոպուլյար, սակայն՝ ճիշտ որոշումներ ընդունել: 3 օր առաջ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը խորհրդարանում հայտարարել է, որ մտադիր են կրճատել արագաչափերի քանակը: Պետք չէ կրճատել արգաչափերի թիվը, հարկ է յուրաքանչյուր դեպքում ուսումնասիրել այդ տեղանքում դրա տեղադրման նպատակահարմարությունը: Արագաչափերի քանակի կրճատման դեպքում տրանսպորտային պատահարների թիվը կաճի: Հարկ է քանդել Հայաստանի հանրապետական և համայնքային ճանապարհներին սարքված բազում «պառկած միլիցաները», և որտեղ որ հարկն է՝ դնել արագաչափ՝ տվյալ տեղին հարիր առավելագույն արագություն սահմանելով: Ամենակարևորը՝ հերիք է արագաչափերից ստացված շահույթը մտնի մի քանի մարդու ջեբը, այն պետք է ուղղել բանակին կամ էլ՝ բնակչության առողջապահական, սոցիալական խնդիրների լուծմանը»: