«Աստված օգնեց Յուրային, որ պոկեր ձևակերպի». Արմեն Գյուլբուդաղյանց
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ամփոփել է Ջիբրալթարի հետ խաղը։ «Ջիբրալթարի հետ խաղի սկիզբը մեզ համար լավ չդասավորվեց. հակագրոհից գոլ բաց թողեցինք: Ընդհանրապես խաղի սկիզբը լավ չէր ստացվում, միօրինակ էինք խաղում, փորձում էինք անընդհատ կարճ փոխանցումներով մեջտեղից գրոհել, բայց ինձ դուր եկավ, թե թիմն ինչպես արձագանքեց գոլին: Մեծ ցանկություն տեսա, մեծ ճնշում հակառակորդի դարպասի վրա: Յուրան ժամանակին գոլ խփեց: Հենց սկզբից ասում էի՝ Յուրան լավ մարզավիճակում չէ, բայց նրա ցանկությունն այնքան մեծ է, որ կարող է այդ բացը լրացնել մեծ ցանկությամբ։ Թե՛ մարզումներին, թե՛ խաղի ժամանակ տեսնում եք՝ ինչ մեծ ցանկությամբ է խաղում։ Աստված օգնեց նրան, որ պոկեր ձևակերպի։ Երևի երկար թողնեինք խաղադաշտում, էլի գոլ կխփեր։ Երկրորդ խաղակեսում փորձեցինք ավելի շատ եզրերով խաղալ, երկար փոխանցումներով էլ էինք խաղում: Մի քանի կոմբիանացիներ ստացվեցին, որոնցից երկուսը գոլով ավարտվեցին: Կարողացանք բեկել խաղը: Ուրախ եմ, որ հաղթեցինք»,- նշել է Գյուլբուդաղյանցը՝ ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում |
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
95Երեկ, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12621.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16220.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
17220.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13819.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13719.04.2024, 11:00