Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Այս ծառայությունը հեղափոխությունից հետո վերացվել է». Արտակ Մանուկյան

529
Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ., 06:05
«Այս ծառայությունը հեղափոխությունից հետո վերացվել է». Արտակ Մանուկյան

Հասարակական հիմունքներով ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հեղափոխության դրական ձեռքբերումներից ևս մեկի մասին․․․ Կհիշեք, որ օդանավակայանում գործում էր մատնահետքերի վավերացման համակարգ։ Այս ծառայությունների մատուցումը որոշակիորեն կապվում էր նախկին բարձրաստիճան անձի առկայության հետ։ Այս ծառայությունների համար անուղղակիորեն վճարում էին ուղևորները․․․ Կիև մեկնելուց նկատեցի, որ այս ծառայությունը հեղափոխությունից հետո վերացվել է, քանի որ արհեստական ծառայությունների ստեղծման և դրա միջոցով «ընտրյալ» ֆիրմաների գործունեության վերջը տրվել է․․․ Էնպես, որ պիտի ամեն ինչ անենք, որ վերջ տրվի «ընտրյալների» համար ծառայություններ ստեղծելու և դրանք թղթով ամեն ինչ համապատասխանեցնելու պրակտիկային»։