«4 մանկապարտեզից 3-ում տեսանք ոչ նորմալ վիճակ». փոխքաղաքապետի անակնալ այցելելության մանրամասները
![]() Երևանի փոխքաղաքապետն անակնկալ շրջայց է կատարել համայնքային մանկապարտեզներում: Օրակարգի հիմնական խնդիրը սննդի վերահսկողությունն է եղել: Ավագանու անդամները մանկապարտեզներում սննդի կազմակերպման հետ կապված իրենց մտահոգությունն էին հայտնել: Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով ոլորտի պատասխանատուներն իրավիճակին ծանոթանում են հենց տեղերում: Մատակարարվող սննդի ստուգում, սանիտարահիգիենիկ պայմաններ, ջեռուցման անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովում: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը 47, 48, 78 և 87 մանկապարտեզներում էր: «Անակնկալ այցելությունները մենք պետք է աշխատանքային սկզբունք դարձնենք, Որովհետև իրական պատկերի հետ առերեսվում ես այն ժամանակ, երբ այցելությունը լինում է անակնկալ»,- նշել է Տիգրան Վիրաբյանը: Փոքրիկները սիրով են մանկապարտեզ հաճախում, գոհ են նաև ճաշացանկից: Ոլորտի պատասխանատուներն ավելի պահանջկոտ են: Նկատվող թերությունները մտահոգիչ են և պետք է վերացվեն: «Խնդիրները դրվել են սեղանին և, այո, մենք պատրաստ ենք ընդունելու այդ խնդիրները և դրանց լուծման եղանակները գտնելու: Իսկ սննդի մատակարարման առնչությամբ կարող ենք խնդիրները հիմնովին լուծել այն ժամանակ, երբ արդեն կհայտարարեն նոր մրցույթներ և դրանք կլինեն շատ ավելի բաց, թափանցիկ ու վերահսկելի»,- ընդգծել է Երևանի փոխքաղաքապետը: Երևանի հ. 78 մանկապարտեզում մուտքը թույլատրված է միայն բախիլներով: Սնունդը ստուգելու համար ևս կա հատուկ մոտեցում: Տիգրան Վիրաբյանն ամփոփում է շրջայցի արդյունքներն ու նկատում՝ ամեն ինչ չէ, որ ֆինանսական միջոցների հետ է կապված, պարզապես պետք է կառավարման ճիշտ մոտեցում. «Չորս մանկապարտեզ այցելեցինք, որոնցից երեքում տեսանք ոչ նորմալ վիճակ: Կան մանկապարտեզներ, որոնց ոչ բարեկարգ վիճակն անմիջականորեն կապված է և՛ վարչական շրջանի, և՛ ֆինանսավորման խնդիրների ու գլոբալ հարցերի հետ, բայց այդ շարքում կան մանկապարտեզներ, որոնց խնդիրներն էականորեն կապված չեն ֆինանսի հետ: Սա ուղղակի ղեկավարման և ճիշտ մենեջմենթի բացթողումների արդյունք է»: Տիգրան Վիրաբյանը վստահեցնում է, որ արձանագրվող թերացումներն ու պատասխանատուների լիազորությունների ոչ պատշաճ կատարումն անհետևանք չեն մնալու: Դրան զուգահեռ խրախուսվելու են բոլոր պարտաճանաչ աշխատակիցները: «Այս շրջայցի արդյունքում կլինեն հետևանքներ, կլինեն հանձնարարականներ և կլինեն մարդիկ, որոնք իրենց լիազորությունների շրջանակից դուրս գալու կամ չկատարելու համար նաև կենթարկվեն որոշակի պատասխանատվության: Մենք պիտի կարողանանք նաև այդ ինստիտուտը վերականգնել, որպեսզի լինեն և խրախուսումներ, և պատժվողներ»,- նշել է Տիգրան Վիրաբյանը: Համայնքային մանկապարտեզներում անակնկալ այցերը լինելու են շարունակական: |

«Թող ոչ մի երեխա այլևս ստիպված չլինի անցնել նման արհավիրքների միջով». Արցախի Հանրային խորհուրդ
26401.06.2026, 20:48
«Ուզում ես՝ մաման քշի՞, շատ լավ»․ Նիկոլ Փաշինյանը Մեղրիում է (տեսանյութ)
25109.05.2026, 13:30
«Դինոզավր» անվանմամբ վաճառվող խաղալիքի բաղադրության մեջ առկա են առողջության համար վտանգավոր նյութեր
23229.04.2026, 10:42
«Մանկական խաղահրապարակների ռետինածածկ հատակը վտանգավոր է դարձել»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
25827.04.2026, 12:06
Արցախցի Արմինե Մոսիյանի որդին Հայաստանը կներկայացնի աշխարհի և Եվրոպայի շախմատի առաջնություններում (լուսանկար)
25121.04.2026, 20:36
Ոչնչացվել է «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը (տեսանյութ)
21920.04.2026, 13:00



