Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացը կարագացվի

341
Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ., 17:20
Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացը կարագացվի

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունները շուտով կներդնեն տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգ, որը կարագացնի սահմանին բեռների ստուգման գործընթացը։

Վրացի մաքսավորները Հայաստանի սահմանին ապրանքի մասին տվյալներ հավաքելիս դրանք կգաղտնագրեն թվային կոդով և այն կփոխանցեն հայկական կողմին, որը թույլ կտա հայկական մաքսակետում ապրանքը նորից չզննել (կամ զննել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում)։