Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հայաստանի հավաքականը ժամանել է Ջիբրալթար

305
Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ., 02:05
Հայաստանի հավաքականը ժամանել է Ջիբրալթար

Հայաստանի ազգային հավաքականն արդեն ժամանել է Ջիբրալթար: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստներն արդեն միացել են հավաքականին: Հայաստանի հավաքականը Ջիբրալթարում մարզումներ կանցկացնի նոյեմբերի 13-ին, 14-ին և 15-ին: Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա նոյեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին:

Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։