«Փյունիկ»-ը հայտարարություն է տարածել՝ պատասխանելով «Լոռի»-ին
![]() «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ պատասխանելով «Լոռի»-ի հայտարարությանը, «Խնդրում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և համապատասխան բոլոր կառույցներին ուշադրություն դարձնել սույն թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում կայացած «Լոռի» - «Փյունիկ» խաղի ընթացքում և խաղից հետո տեղի ունեցած միջադեպերին։ Խաղի ընթացքում և հետո արձանագրվեցին մի շարք ոչ մարզական գորոծողություններ։ Մասնավորապես խաղի ավարտից հետո տանտերերի ֆուտբոլիստ Ուդոհ Եթոպը հարձակվեց մեր թիմի գլխավոր մարզչի օգնական Յուրի Նագայցևի վրա, ինչից հետո հրմշտոց սկսվեց։ «Լոռիի» պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ պարոն Նագայցևը ռասիստական արտահայտություններ է հնչեցրել Եթոպի հասցեին, չունենալով ոչ մի փաստեր։ Մեր մարզիչը միայն ցույց էր տալիս, որ այնտեղ խաղից դուրս իրավիճակ էր։ Խաղի ավարտից հետո ևս 1 միջադեպ տեղի ունեցավ։ Այս անգամ արդեն տանտերերի երկրպագուների մասնակցությամբ։ Մասնավորապես «Լոռիի» ֆան-ակումբի ղեկավար հանդիսացող անձը «Փյունիկի» հանդերձարանի մոտ սպասում էր մեր թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ալիկ Առաքելյանին, որպեսզի վերջինիս հետ առանձնազրույց ունենա։ Հնչեց նաև արտահայտություն, որ եթե Առաքելյանի հետ առանձին զրույց տեղի չունենա ապա հավաքականի ֆուտբոլիստը անվնաս չի հասնի մինչև ավտոբուս։ Ընդունող թիմը և ոստիկանությունը ոչ մի գործողություն չձեռնարկեցին, որպեսզի հավաքված մարդիկ չկարողանան մոտենալ և սպառնալ մեր ֆուտբոլիստներին։ Նշենք, որ երկրպագուները իրավունք չունեն գալ մրցակից թիմի հանդերձարան։ Այս ամենը մեզ թույլ են տալիս ասել, որ ոստիկանները կոմպետենտ չէին ու չգիտեին, որ հյուր թիմի ֆուտբոլիստների անվտանգությունը պետք է ապահովել։ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայից մինչև թիմի ավտոբուս ընկած կարճ ճանապարհը մեր ֆուտբոլիստներն անցան շատ երկար, քանի որ «առանձնազրույցի» ցանկություն ունեին նաև «Լոռիի» այլ երկրպագուներ, որոնք իդեպ հանդիպման ընթացքում բազամթիվ հայհոյանքներ էին հնչեցնում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի հասցեին։ Կոչ ենք անում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և համապտասխան մյուս մարմիններին ավելի մեծ ուշադրություն դարձնել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տրիբունաներում և մարզադաշտում տիրող իրավիճակին, պահպանել «Փյունիկ» ՖԱ-ի ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և աշխատակազմի անվտանգությունն արտագնա խաղերում։ Սա առաջին անգամը չէ, որ «Լոռիի» երկրպագուները մրցավարի սուլիչից հետո պահում են իրենց ոչ պատշաճ կերպով, բայց չգիտես ինչու խոսափում են խիստ պատժից, իսկ ինչպես գիտեք անպատժելիությունը բերում է ավելի մեծ ամենաթողության։ Իսկ «Լոռի» ՖԱ-ին կոչ ենք անում պարտությունն ընդունել գլուխը բարձր։ Հարգանքներով՝ «Փյունիկ» ՖԱ Հ.Գ.. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պատրաստ է տրամադրել նաև տեսանյութեր»,- նշված է հայտարարության մեջ։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
