Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Արմավիրում բախվել են ՊՆ հրամանատարի և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները. կա վիրավոր

401
Շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ., 11:40
Արմավիրում բախվել են ՊՆ հրամանատարի և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 08։50-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Վահե Հակոբյանի վարած ВАЗ 21144 և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով ВАЗ 21144-ը գլխիվայր շրջվել է, Opel-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ ВАЗ 21144- վարորդ Վ. Հակոբյանը ՀՀ ՊՆ N զորամասում հրամանատար է։