Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.

Մեկնարկում է վոլեյբոլի Հայաստանի կանանց առաջնությունը

168
Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 14:25
Մեկնարկում է վոլեյբոլի Հայաստանի կանանց առաջնությունը

Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում այսօր՝ նոյեմբերի 8-ին, մեկնարկում է Հայաստանի կանանց վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնությունը: Մրցանակների համար կպայքարի հինգ թիմ։ Նրանք ներկայացնում են Սիսիանը, Արցախը և Երևանի ՀՊԼՀ՝ Բրյուսովի անվան համալսարան, ԽՄՕՄ՝ Խաղային մարզաձևերի օլիմպիական մարզադպրոց և թիվ 1 բժշկական ուսումնարանը ներկայացնող «Նժդեհը» թիմերը։

Ժամը 18.00-ին տեղի կունենա «Նժդեհ» - «Արցախ» հանդիպումը, իսկ ժամը 20.00-ին՝ ՀՊԼՀ - ԽՄՕՄ խաղը: