Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մեզ հարկավոր չէ ռուսական ռազմաբազա». Լուկաշենկո

1503
Երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ., 13:50
«Մեզ հարկավոր չէ ռուսական ռազմաբազա». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ անհրաժեշտություն չի տեսնում Բելառուսում ՌԴ ռազմաբազա հիմնելու համար, քանի որ Մինսկն ի վիճակի է իր տարածքում սեփական ուժերով ապահովել կայունությունը, փոխանցում է РИА Новости-ն:

«Հաճախ քննարկվում է Բելառուսի տարածքում ռուսական ռազմաբազայի խնդիրը: Մտացածին է... Մենք Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական միության մեջ ենք մտնում, և բացարձակ տարբերություն չկա՝ կլինի ռազմաբազա, թե՝ ոչ: Մենք այդ բազան չենք տեղակայում մեր տարածքում, քանի որ այն մեզ պետք չէ»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում ամերիկացի վերլուծաբանների խմբի հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ բելառուսցի զինվորականներն «ի վիճակի են առավել արդյունավետ պայքարել ցանկացած ագրեսիայի, Բելառուսի տարածքում ցանկացած հակամարտության դեմ»:

«Այստեղ որևէ ռազմաբազա չկա ոչ թե նրա համար, որ մենք ցանկանում ենք գոհանալ ինչ-որ մեկին... Պարզապես մենք կարող ենք իրականացնել այն գործառույթները, որոնք ընկած են Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնագրերի հիմքում»,- հավելել է Բելառուսի նախագահը: