Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Երբ տարիքը կարևոր չէ. 34-ամյա Լյուն հռչակվեց աշխարհի չեմպիոն` ռեկորդով

465
Երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ., 19:00
Երբ տարիքը կարևոր չէ. 34-ամյա Լյուն հռչակվեց աշխարհի չեմպիոն` ռեկորդով

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայ ծանրորդներից այսօր պայքարի մեջ մտած 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում 0 ստանալուց հետո հրաժարվեց շարունակել պայքարը հրում վարժությունում։

81 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Չինաստանը ներկայացնող անվանի ծանրորդ Լյու Քսյաոջունը։ Նա, պոկելով 172 կգ և հրելով 202 կգ, երկամարտում գրանցեց 374 կգ արդյունք։ Թեև պոկում և հրում վարժություններում նա նվաճեց արծաթե մեդալներ, երկամարտի իր արդյունքով Լյուն հռչակվեց աշխարհի չեմպիոն և սահմանեց երկամարտի աշխարհի ռեկորդ։

Արծաթե մեդալ նվաճեց եգիպտացի Մահմուդ Մուհամեդ Էհաբը՝ երկամարտի 373 կգ արդյունքով։ Պոկում վարժությունում Մուհամեդը սահմանեց աշխարհի նոր ռեկորդ՝ 173 կգ։ Բրոնզե մեդալ նվաճեց Չինաստանի մյուս ներկայացուցիչը՝ 20-ամյա Լի Դայինը՝ երկամարտի 372 կգ արդյունքով։ Լին սահմանեց 4 ռեկորդ՝ հրում վարժության մեծահասակների ռեկորդ՝ 204 կգ, և երիտասարդների պուկում վարժության՝ 168 կգ, հրում վարժության 204 կգ և երկամարտի 372 կգ ռեկորդներ։