Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Արթուր Դավթյանը պատմական արդյունք է գրանցել աշխարհի առաջնությունում

374
Հինգշաբթի, 01 նոյեմբերի, 2018 թ., 16:20
Արթուր Դավթյանը պատմական արդյունք է գրանցել աշխարհի առաջնությունում

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության շրջանակներում տեղի ունեցավ տղամարդկանց բազմամարտի եզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը 156 մրցակիցների պայքարում մտել է եզրափակիչ, այնուհետև 24 ուժեղագույնների պայքարում, վաստակած 83,140 միավորով, գրավել 9-րդ տեղը՝ գրանցելով անկախ Հայաստանի պատմության լավագույն արդյունքը։ Նշենք, որ աշխարհի չեմպիոն հռչակվեց Ռուսաստանը ներկայացնող հայ Արթուր Դալալոյանը: