Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Արոնյանի դիրքը՝ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

356
Հինգշաբթի, 01 նոյեմբերի, 2018 թ., 13:30
Արոնյանի դիրքը՝ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման նոյեմբեր ամսվա աղյուսակները: Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 11-րդն է։ Դասակարգման աղյուսակի առաջատարն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը։

Նոյեմբերի դասակարգման աղյուսակ՝

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2835 միավոր

2․ Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2832 միավոր

3. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2817 միավոր

4․ Դին Լիրեն (Չինաստան)՝ 2816 միավոր

5․ Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 2780 միավոր

6․ Մաքսիմ Վաշյե Լագրավ (Ֆրանսիա)՝ 2778 միավոր

7․ Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2777 միավոր

8. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2773 միավոր

9․ Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 2771 միավոր

10․ Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2765 միավոր

11․ Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 2765 միավոր

55․ Գաբրիել Սարգսյան (Հայաստան)՝ 2689 միավոր

76․ Հրանտ Մելքումյան (Հայաստան)՝ 2668 միավոր

Նշենք նաև, որ կանանց դասակարգման աղյուսակում լավագույն 100 շախմատիստուհիների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը։ Էլինան 44-րդն է՝ 2426 միավորով, իսկ Լիլիթը 66-րդը՝ 2396 միավորով։