Հայաստանի օպերային թատրոնն իր խաղացանկում կունենա հետխորհրդային շրջանի առաջին մանկական բալետային ներկայացումը
![]() Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 4-ին և 12-ին տեղի կունենա Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացման պրեմիերան: Այսպիսով, Հայաստանի օպերային թատրոնն իր խաղացանկում կունենա հետխորհրդային շրջանի առաջին մանկական բալետային ներկայացումը։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի հրավերով լեգենդար պարուսույց-բեմադրիչ, «Չիպոլինո» բալետի առաջին բեմադրիչ Հենրիխ Մայորովը աշխատանքներ է իրականացնում Հայաստանի օպերային թատրոնում: «Չիպոլինոյի» բեմադրման աշխատանքներին մասնակցում է նաև Մայորովի դուստրը՝ Ռուսաստանի Մեծ թատրոնի պարուհի Աննա Մայորովան: Դիրիժորներ՝ Հարություն Արզումանյան, Կարեն Լավչյան Բեմադրության և զգեստների նկարիչը՝ Վալերի Լևենտալ /ԽՍՀՄ ժող. նկարիչ/ Բալետմայստերի օգնական՝ Աննա Մայորովա Բալետային խմբի ղեկավար՝ Արմեն Գրիգորյան /ՀՀ արվեստի վաստ. գործիչ/ Թատրոնի գլխավոր բալետմայստեր՝ Վիլեն Գալստյան /ՀՀ ժող. արտիստ/ «Չիպոլինո» բալետային ներկայացման դեկորները և հագուստները Ռուսաստանի Մեծ թատրոնից բերվել են մաեստրո Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ և «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամի աջակցությամբ: Խոսելով Հայաստանում «Չիպոլինո» բալետի բեմադրման մասին՝ Հենրիխ Մայորովը ասել է. «Զարմացած եմ, որ Կարեն Խաչատրյանի այս ներկայացումը Երևանում երբևէ չի բեմադրվել: Ինձ համար ավելի հեշտ է թվարկել, թե որ թատրոններում չեմ բեմադրել մանկական այս ներկայացումը և ուրախ եմ, որ շատ շուտով Հայաստանի օպերային թատրոնի խաղացանկում այն նույնպես կլինի: Վստահ եմ, որ հայ հանդիսատեսը շատ կհավանի այն աշխատանքը, որը մենք իրականացրել ենք այս ամիսների ընթացքում: Անչափ ուրախ եմ, որ մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ջանքերով հնարավոր եղավ «Չիպոլինոն» բեմադրել հենց Կարեն Խաչատրյանի հայրենիքում: Դուք հոյակապ բալետային թատերախումբ ունեք, հայ արտիստների հետ աշխատելը մեծագույն հաճույք է: Երևանը յուրահատուկ ջերմ քաղաք է, և օպերային թատրոնի շենքն էլ շատ ինքնատիպ է»: 1974 թվականին Հենրիխ Մայորովին անձամբ կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանն է հրավիրել բեմադրելու «Չիպոլինոն», որի պրեմիերան կայացել է Կիևում։ ![]() |

««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
42921.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
14719.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
17618.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
13318.08.2026, 11:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
16811.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
19607.08.2026, 00:00

