Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ.

Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ

453
Չորեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2018 թ., 01:45
Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ

Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում 2018թ. հոկտեմբերի 31-ին կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը: