Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Արսեն Մարտիրոսյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

561
Ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ., 20:00
Արսեն Մարտիրոսյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Լեհաստանի Զամոսց քաղաքում ավարտին է մոտենում Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերում: Մինչև 20 տարեկանների 105 կգ քաշային տղաների պայքարում հարթակ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանը նվաճեց բրոնզե մեդալ։ Արսենը, պոկելով 165 կգ և հրելով 201 կգ, երկամարտում գրանցեց 366 կգ արդյունք:

Այս քաշային կարգի հաղթող դարձավ վրացի Իրակլի Չխեիձեն՝ երկամարտի 386 կգ արդյունքով, արծաթե մեդալ նվաճեց Ավստրիայի ներկայացուցիչ Դևիդ Ֆիշերը՝ երկամարտի 367 կգ արդյունքով։