Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Ըմբշամարտ. Մանուկյանը և Հախոյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

331
Ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ., 16:10
Ըմբշամարտ. Մանուկյանը և Հախոյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

82 կգ քաշային աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը մեկնարկային գոտեմարտում 5։1 հաշվով հաղթեց Ռուսաստանի չեմպիոն Իմիլ Շարաֆետդինովին, ապա 1/8 եզրափակչում տուշեով հաղթեց կորեացի Ջին Հեոկ Կիմին, 1/4 եզրափակչում Մաքսիմը 1։2 հաշվով պարտվեց թուրք Էմրե Քուշին, հնարավորություն տալով մեր մարզիկին շարունակել պայքարը։ Մաքսիմ Մանուկյնաը բրոնզե մեդալի համար կպայքարի իրանցի Սայիդ Աբդվալիի հետ։
55 կգ քաշային Նորայր Հախոյանը մեկնարկային գոտեմարտում 9։0 հաշվով հաղթեց խորվաթ Թոնի Բրալային, ապա 1/4 եզրափակչում 0-9 հաշվով պարտվեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին, ով հասել է եզրափակիչ՝ հնարավորություն տալով մեր մարզիկին շարունակել պայքարը։ Բրոնզե մեդալի համար նա կգոտեմարտի թուրք Էկրեմ Օզթուրքի հետ։