Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն

450
Երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ., 17:10
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն

Լեհաստանի Զամոսչ քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերում: Մինչև 20 տարեկանների 77 կգ քաշային տղաների պայքարում հարթակ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը նվաճեց արծաթե մեդալ: Ռաֆիկը, պոկելով 146 կգ և հրելով 180 կգ, երկամարտում գրանցեց 326 կգ արդյունք: Պոկում վարժությունում Ռաֆիկը նվաճեց փոքր ոսկե մեդալ։

Այս քաշային կարգում հաղթող դարձավ Իգոր Լոզկան՝ երկամարտի 327 կգ արդյունքով։ Բրոնզե մեդալ նվաճեց լեհ Կորնելուկ Պրզեմիսլավը՝ երկամարտի 316 կգ արդյունքով։

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արա Աղանյանը պոկում վարժությունում գրանցած 140 կգ արդյունքով 5-րդն էր, սակայն հրում վարժությունում 3 անգամ ձախողեց 169 կգ կշռող ծանրաձողին մոտեցումները։