Հայ տեսուչներն ու մրցավարները նշանակումներ են ստացել Եվրոպայում
![]() Հայ տեսուչներն ու մրցավարներն ստացել են մի շարք նշանակումներ Եվրոպայում, հայտնում է ՀՖՖ Մրցավարական և տեսչական բաժինը։ ՀՖՖ Մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Եվրոպայի Մ-17 առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբի մրցաշարի մրցավարների տեսուչ։ Մրցաշարը, որին կմասնակցեն Լեհաստանի, Լյուքսեմբուրգի, Ֆինլանդիայի ու Ֆրանսիայի Մ-17 հավաքականները, կանցկացվի Լեհաստանում՝ հոկտեմբերի 25-ից 31-ը։ ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպա Լիգայի F խմբի «Միլան» (Իտալիա) -«Ռեալ Բետիս» (Իսպանիա) հանդիպման մրցավարների տեսուչ: ՈՒԵՖԱ-ի Երիտասարդական լիգայի (UEFA Youth League) ներքին առաջնությունների չեմպիոնների ուղու (Domestic champions path) «Իլլես Ակադեմիա» (Հունգարիա) - «Մինսկ» (Բելառուս) հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը Հայաստանից։ Գլխավոր մրցավարն է Սուրեն Բալիյանը, օգնականները՝ Վանիկ Սիմոնյանը և Մեսրոպ Ղազարյանը։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
