Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Արոնյանը և Մելքումյանը հաջող են մեկնարկել «Isle of Man» միջազգային մրցաշարում

281
Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ., 18:25
Արոնյանը և Մելքումյանը հաջող են մեկնարկել «Isle of Man» միջազգային մրցաշարում

Միացյալ Թագավորության Մեն կղզում մեկնարկել է «Isle of Man» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 37 երկրի 165 շախմատիստ, այդ թվում 75 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Լևոն Արոնյանը: Բացի Արոնյանից մրցաշարի մասնակիցների թվում են աշխարհի նախկին չեմպիոններ Վիշվանաթան Անանդը և Վլադիմիր Կրամնիկը, հանրահայտ գրոսմայստերներ Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը:
Մասնակիցների թվում է Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը, ինչպես նաև ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը: Մրցաշարում կայացել են մեկնարկային առաջին երկու տուրերի պարտիաները: Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Սամուել Սևյանը տոնել են 2-ական հաղթանակ և ընթանում են առաջատարների խմբում: Այսօր կայանալիք 3-րդ տուրում Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը կմրցեն միմյանց դեմ, իսկ Հրանտ Մելքումյանի մրցակիցը կլինի Պավել Տրեգոըբովը: