Ինչպես են «Երևան 2800» հոբելյանական օրը մանուկները նշել Մանկական զբոսայգում
782
Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ., 18:40
![]() Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյա հոբելյանի առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնած միջոցառումների շարքում Կիրովի անվան մանկական զբոսայգում երեխաների համար կազմակերպվել է «Արևային Երևան» խորագրով ծրագիրը: Հատուկ փոքրիկ երևանցիների համար նախատեսված հարթակում ներկայացվել են աճպարարական հետաքրքիր հնարքներ, կրկեսային համարներ: Ելույթ են ունեցել մանկական երգի ու պարի խմբեր՝ Երևանին նվիրված կատարումներով, կազմակերպվել են նաև խաղ-մրցույթներ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ միջոցառմանը տրամադրություն են նաև հաղորդել հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները: Մանկական ժպիտներով տոնական համերգային ծրագիրը շարունակվելու է մինչև երեկո: |

««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
42921.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
14719.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
17618.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
13318.08.2026, 11:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
16811.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
19607.08.2026, 00:00
