Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.

Ռոբերտ Արզումանյանն ավարտել է մարզական կարիերան

197
Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ., 13:20
Ռոբերտ Արզումանյանն ավարտել է մարզական կարիերան

Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն ավարտել է մարզական կարիերան։ Այս մասին հայտնել է «Արցախ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը։ 33-ամյա ֆուտբոլիտը պայմանագիր է ստորագրել «Արցախ»-ի հետ, բայց խաղադաշտ այդպես էլ դուրս չի եկել՝ վնասվածքների պատճառով։

Նշենք, որ Արզումանյանը հավաքականի կազմում հանդես է եկել 2005-2016 թվականներին՝ անցկացնելով 74 խաղ և դառնալով 5 գոլի հեղինակ։