Հայտնի են մարմնամարզության աշխարհի առաջնությանը մեկնող մեր մարզիկների անունները
527
Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ., 23:10
![]() Հոկտեմբերի 25-ին Դոհայում մեկնարկող մարմնամարզության աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 5 մարզիկ՝ Արթուր Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը հանդես կգան բազմամարտում, իսկ Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը՝ առանձին գործիքների վրա: Հավաքականին Կատար կուղեկցեն գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչներ Արտյոմ Ավետյանը, Կարեն Բաղդասարյանը, Հայկ Նազարյանը: Մրցակարգի համաձայն՝ յուրաքանչյուր մասնակից երկիր պետք է ներկայացնի միջազգային կարգի երկու մրցավար: Այդ դերում կլինեն Հակոբ Սերոբյանը և Արթուր Գյուրջինյանը: Մեր պատվիրակությունը Քաթարից կվերադառնա նոյեմբերի 5-ին, իսկ նոյեմբերի 20-ին կմեկնի Գերմանիայի Գոթբուս քաղաք՝ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
