«Հենոյի ու Յուրայի անկեղծ գրկախառնությունն ինձ համար այս խաղի ամենակարևոր արդյունքն է». Արքմենիկ Նիկողոսյան
406
Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ., 18:10
![]() Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստան-Մակեդոնիա խաղի հետ կապված մեկ ու կարևոր սպասելիք ունեի՝ Հենոյի փոխանցումից Յուրան գոլ խփի, ու վերջինս ցնծալով գա ու գրկի Հենոյին: Ես մեր հավաքականի վերածնունդը և նոր հաղթանակների սկիզբը այդպես էի (եմ) պատկերացնում: Ես գիտեի (եմ), որ դա փոխելու է շատ բան: Ու դա եղավ: Ու արդյունքը արդեն խաղի շարունակության մեջ էլ երևաց. նկատի ունեմ ոչ միայն խաղի ընթացքը: Հենոյի ու Յուրայի անկեղծ գրկախառնությունը ինձ համար այս խաղի ամենակարևոր արդյունքն է: Վստահ եմ, որ այսուհետ մեր հավաքականի մասնակցությամբ միմիայն հրաշալի հանդիպումներ են սպասվում: Մանավանդ որ էն գլխից հավատացել եմ, որ Արմեն Գյուլբուդաղյանցը զիլ մարզիչ է: Առա՛ջ, այսուհետ միմիայն հաղթանակներ»: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
