Կանադան ամբողջովին օրինականացրել է մարիխուանան
4971
Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ., 11:00
![]() Կանադան դարձել է աշխարհի երկրորդ և «Մեծ յոթնյակի» առաջին երկիրը, որն ամբողջովին օրինականացրել է մարիխուանան՝ առողջական նպատակներով, փոխանցում է BBC-ն: Մարիխուանան առաջինն օրինականացրել է Ուրուգվայը 2013թ.-ին: Այսուհետ Կանադայի՝ 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները կարող են գնել, վաճառել և պահել, նույնիսկ աճեցնել մարիխուանա իրենց տանը: Կարելի է պահել մինչև 30 գրամ, և աճեցնել՝ 4 բույսից ոչ ավելի: Համապատասխան օրենքի ընդունման օգտին է քվեարկել 52 սենատոր, դեմ՝ 29-ը: Նոր օրենքի քննադատները վստահություն են հայտնել, որ ոստիկանությունը պատրաստ չէ իրավիճակներին, որոնք կարող են թմրանյութի օրինականացման ուղիղ հետևանք դառնալ: Իսկ օրենքի կողմնակիցներն ասում են, որ նոր իրավիճակը կօգնի պայքարել սև շուկայի դեմ: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
