Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Փառք Աստծո, որ այսպես ստացվեց». Արմեն Գյուլբուդաղյանց

394
Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ., 22:20
«Փառք Աստծո, որ այսպես ստացվեց». Արմեն Գյուլբուդաղյանց

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Հայաստան - ՆՀՀ Մակեդոնիա հանդիպումը։ Հանդիպումից հետո կայացած հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, ամփոփելով մեր թիմի խաղը, նշեց․ «Հայաստանի հավաքականը դաժան պարտությունից հետո կարողացավ հավաքվել և հաղթանակ տոնել։ Փառք Աստծո, որ այսպես ստացվեց։ Ապագայի համար նշեմ, որ պետք է մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնենք։ Փորձելու ենք երիտասարդական հավաքականի լավագույններին հրավիրել ազգային հավաքական։ Շնորհակալ եմ բոլորին՝ աջակցության համար», - Գյուլբուդաղյանցի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։