Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տոնեց

355
Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ., 22:00
Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տոնեց

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Հայաստան - ՆՀՀ Մակեդոնիա հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 4։0 հաշվով հաղթեց մրցակցին։ Հանդիպման 12-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Մարկոս Պիզելին, 67-րդ րոպեին մեր առավելությունը կրկնապատկեց Յուրա Մովսիսյանը։ Երկու գոլերն էլ խփվեցին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումներից հետո։ Հանդիպման 81-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Խաղավերջում՝ ավելացրած 3-րդ րոպեին, Հենրիխ Մխիթարյանը տուգանայինից գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 4։0։ Այսպիսով, Ջիբրալթարից կրած խայտառակ պարտությունից հետո մեր հավաքականը հաղթանակ տոնեց։